Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Նիկոլ Աղբալյանը» ԱԺ-ի մոտ հավաքվելու կոչ է անում

«Նիկոլ Աղբալյանը» ԱԺ-ի մոտ հավաքվելու կոչ է անում
24.02.2014 | 17:14

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում հավաքվել ԱԺ-ի մոտ։ Հայտարարության մեջ նշվում է. «ՀՀ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը փետրվարի 25-ին հանդես է գալու «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների և անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրելու` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջով:
Վերոնշյալ հանձնաժողովի ստեղծմամբ բացահայտվելու են մատնանշված խնդիրների կուտակման պատճառները, ինչպես նաև ստեղծված իրավիճակի համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հիմքերը:
Մենք սատարում ենք «Նաիրիտի» աշխատակիցներին, որոնք փետրվարի 12-ին իրենց պահանջները ներկայացրին ՀՀ նախագահին, և միևնույն ժամանակ կոչ ենք անում բոլորին` փետրվարի 25-ին` ժամը 14:00, լինել Ազգային ժողովի մոտ` Բաղրամյան 19, միասին սատարելու ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության կողմից ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջին, որը ներկայացվելու է հրատապ արտահերթ օրակարգով»:

Դիտվել է՝ 3326

Մեկնաբանություններ